ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Դո՞ւք ինչ եք անում

Դո՞ւք ինչ եք անում
14.11.2012 | 18:31

«Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հիշեցրեց Սերժ Սարգսյանին ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանի նամակի առաջարկներից մեկը (հանրակրթության ապաքաղաքականացում) և ԿԳ նախարարին հարցրեց, թե ինչ է արվում այդ ուղղությամբ: «Այդ մտահոգությունները, կրթական համակարգի հետ կապված, մեղմ ասած, տեղին չեն: Ոչ թե պիտի նամակներ գրել ու հարցեր տալ, այլ օրենսդրական փոփոխություններ նախաձեռնել, եթե իրոք խնդիրը ձեզ մտահոգում է: Պարոն Րաֆֆի Հովհաննիսյանը կարող էր օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես գալ: Այդպիսի փաստ մենք էլ, դուք էլ չունեք»,-ասաց Արմեն Աշոտյանը: Պատգամավորը խոստացավ հանդես գալ նման նախաձեռնությամբ:
Դե ի՞նչ, սպասենք:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2927

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ